Թեհրանն այս տարվա ապրիլին ուրանի հարստացման համար նոր սերնդի ցենտրիֆուգներ կներկայացնի: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը։
Նոր ցենտրիֆուգների ներկայացման մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Ալի Ասգար Զարեանը:
«Թեհրանը մտադիր է ուրանի հարստացման համար իրանական արտադրության ցենտրիֆուգների նոր սերունդը ներկայացնել ապրիլին» ասել է կազմակերպության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







