Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat) տվյալների համաձայն, որը հրապարակվել է երեքշաբթի, 2019 թվականին Թուրքիայի բնակչությունն աճել է 1,15 միլիոնով և հասել ավելի քան 83 միլիոնի:
TurkStat-ը հայտնել է, որ երկրի 83,15 մլն բնակիչների ավելի քան 92 տոկոսն ապրում է քաղաքային և շրջանային կենտրոններում: Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի բնակչությունն ավելացել է ավելի քան 450 հազարով՝ կազմելով 15,5 մլն բնակիչ։
Ստամբուլին բնակչության թվի մեծությամբ հաջորդում են Անկարան՝ 5 միլիոն 639 հազար 76 մարդ, Իզմիրը՝ 4 միլիոն 367 հազար 251 մարդ, Բուրսան՝ 3 միլիոն 56 հազար 120 մարդ և Անթալիան՝ 2 միլիոն 511 հազար 700 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







