Փետրվարի 6-ին Բաքվում տեղի է ունեցել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը։Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ermenihaber.am-ը։
Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։ Նիստը մամուլի համար դռնփակ ռեժիմով է անցկացվել։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու այցի ընթացքում առանձնազրույցներ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







