Ռուսական պատվիրակությունը կմեկնի Թուրքիա, որպեսզի բանակցություններ վարի Սիրիայի Իդլիբ նահանգում դեէսկալացիայի գոտու իրադրության շուրջ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Վաղը Ռուսաստանից Թուրքիա կժամանի պատվիրակությունը, որը կգլխավորեն արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։ Մենք բանակցություններ կանցկացնենք, և եթե նման անհրաժեշտություն լինի, ապա դրանցից հետո կարող են բանակցություններ տեղի ունենալ մեր երկրների ղեկավարների մակարդակով», — հայտարարել Է Չավուշօղլուն՝ NTV հեռուստաալիքի եթերում։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հինգշաբթի հայտնել է նաև, որ Թուրքիա պետք է գա «Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը՝ Սիրիայի հարցը քննարկելու համար»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







