Այսօր՝ փետրվարի 9-ին, Ադրբեջանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 5573 ընտրատեղամաս բացվել է տեղական ժամանակով 08:00-ին: Ընտրություններին քվեարկելու իրավունք ունի ավելի քան հինգ միլիոն մարդ: Այս մասին տեղեկատվություն էհրապարակել Anadolu գործակալությունը։
Ինչպես հայտարարել են Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ընտրություններում գրանցված են ռեկորդային թվով թեկնածուներ․ նրանց թիվը 1315 է:
Ընտրություններն անց են կացվում մեծամասնական ընտրակարգով: Սեփական թեկնածուներին է ներկայացրել 20 քաղաքական կուսակցություն: Բացի այդ ընտրություններին մասնակցում են մեծ թվով անկախ թեկնածուներ:
Ըստ նախնական գնահատականների՝ 125-տեղանոց Մեջլիսում մեծամասնություն կստանա իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:
Ընտրություններին հետևում են 77 000 տեղական և ավելի քան 880 միջազգային դիտորդներ, այդ թվում ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը:
Ընտրատեղամասերը կփակվեն հայաստանյան ժամանակով 19:00-ին: Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանում են ավելի քան 130 արտասահմանյան լրատվամիջոցներ:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ադրբեջանում ընթացող ընտրություններում առավոտից ընդդիմադիր լրագրողները ահազանգում են ճնշումների մասին՝ իրենց և վստահված անձանց գործունեությանը խոչընդոտելուն ուղղված:
«Ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ հանգուցյալներ, ոմանք անգամ 2 կամ նույնիսկ 3 անգամ»,- գրել է Հայրապետյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







