Մարդու իրավուքների եվրոպական դատարանը ճանաչել է Գիյաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի իրավունքների խախտումները։ Այս մասին որոշումն այսօր՝ փետրվարի 13-ին, հրապարակվել էՄԻԵԴ պաշտոնական կայքում։
Համաձայն ՄԻԵԴ որոշման՝ Իբրահիմովի և Մամեդովի մի շարք իրավունքներ խախտվել են Ադրբեջանի կողմից։
ՄԻԵԴ-ը բավարարել է խոշտանգումների, ապօրինի խուզարկությունների, մինչդատական կալանքի, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ նրանց բողոքները։
NIDA երիտասարդական շարժման անդամներ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել էին խոշոր չափի թմրանյութեր պահելու մեղադրանքով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Սակայն ըստ նրանց՝ ձերբակալման իրական պատճառը 2016-ի մայիսին Բաքվի կենտրոնում Հեյար Ալիևի հուշարձանի վրա քաղաքական կարգախոսներ գրելն էր։
Ադրբեջանի կառավարությունը յուրաքանչյուրին պետք է վճարի 30000 եվրո և ևս 6 հազարական եվրո՝ ծախսերի փոխհատուցման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







