Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:16

Կառավարությունը արտոնություն տվեց «Նաիրիան» ընկերությանը. կիրականացվի 130 մլն դրամի ներդրում

Կառավարությունը հուլիսի 25-ի նիստում արտոնություն տվեց «Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերությանը:

Ընկերության կողմից ներկրվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ

Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ընկերության կողմից ներկրվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:

«Արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզում, ընկերությունը գործում է 2014 թվականից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել, ընդհանուր առմամբ, 130 մլն դրամի չափով ներդրումներ՝ հիմնականում հումքի ձեռք բերման գծով և ստեղծել 4 նոր աշխատատեղ 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ներկայումս ընկերությունում առակա է 38 աշխատատեղ: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը պետք է կազմի 320 մլն դրամ, որից 192 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ մնացած մասը կարտահանվի ԵԱՏՄ և երրորդ երկրներ»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ արտոնություն ստանալու համար ներկայացված այս խմբաքանակի արժեքը կազմում է մոտավորապես 68 մլն 700 հազար դրամ, մաքսատուրքի ազատման գումարը կկազմի 7 մլն 290 հազար դրա:

«Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի արդյունքներով կազմակերպության կողմից պետական բյուջե վճարված հարկերի հանրագումարը կազմել է 58 մլն դրամ»,-նշեց նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+