BBC-ին փոխանցում է, որ 2019 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիական ոլորտին հաջողվել է գրավել ավելի շատ ներդրումներ ԱՄՆ-ից և ասիական երկրներից, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Ասիական ներդրողների շրջանում առաջատար են Ճապոնիան և Սինգապուրը, որոնք առաջ են անցել Չինաստանից։
Բրիտանական ընկերությունները որդեգրել են կողմնորոշում՝ դեպի ասիական շուկա՝ իրենց եկամուտները բարձրացնելու նպատակով։ Վերջիններս ցանկանում են մուտք գործել ասիական շուկա, քանի որ այն մեծ է և լայն հնարավորություններ ունի։ Այդ շուկա մուտք գործելու համար նրանք ներդրողների կարիք ունեն, ովքեր կօգնեն իրենց ծանոթանալ նոր շուկային և ֆինանսական աջակցություն կցուցաբերեն։
Նշենք նաև, որ ըստ «Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիական ոլորտ 2019» զեկույցի՝ ոլորտում ներդրումները բոլոր ուղղություններով աճ են գրանցել։ Մասնավորապես․ 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, թվային արտադրությունում ներդրումների աճը կազմել է 61%։ Ըստ զեկույցի՝ 2018 թվականին Մեծ Բրիտանիան ներդրումների աճի տեմպով աշխարհում 4 րդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Չինաստանին և Հնդկաստանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



