Armenia today լրատվականը սկսում է նոր նախագիծ, որի շրջանակներում մենք կփորձենք իմանալ՝ ինչպիսի՞ն է քաղաքացու առօրյան և կլսենք քաղաքացու ձայնը, առաջարկն ու դիտարկումը:
Այս շաբաթ խոսել ենք այն թեմաներից, որոնք ապահովում են քաղաքացիների կյանքի որակը տրանսպորտի, էլեկտրականության, ջրի ապահովման, և քաղաքի մաքրության մասին, որոնց հետ քաղաքացիները բախվում են ամեն օր։
Անցկացված հարցման շրջանակներում պարզեցինք, որ խնդիրների լուծումները քաղաքացիները տեսնում են միայն իշխանությունների անմիջական մասնակցությամբ։
Առաջին խնդրին, որ անդրադարձանք էլեկտրականության համատարած անջատման հարցն է, որի հետևանքով քաղաքացիների մեծամասնությունն առանց հոսանքի էր մնացել։
Մեծ աղմուկ բարձրացրած էներգիայի անջատումները չէին կարող ազդեցություն չունենալ բնակչության՝ հատկապես մետրոյից օգտվող քաղաքացիների վրա։ Ինչը իր հերթին վատթարացրել էր առանց այն էլ ծանրաբեռնված տրանսպորտի վիճակը։
Տրանսպորտ՝ հաջորդ թիրախային թեման, որի լուծումը քաղաքացիները ակնկալում են նոր քաղաքապետից:
Եվ վերջապես տարրական մաքրությունը մայրաքաղաքում։ Քաղաքի մաքրության հետ կապված դժգոհությունները գերակշռող էր։ Որպես խնդրի լուծում քաղաքացիները մատնանշեցին Սանիթեկի ավելի արդյունավետ աշխատանքն ու մեքենաների ավելացումը, ինչն էլ կնպաստի քաղաքի մաքրությանը։
Թեև մտքերը տարբեր էին, սակայն բոլորի ցանկությունը մեկն է, տեսնել ավելի լավ բարեկեցիկ Երևան ու Հայաստան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







