Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:19

Կարծիք | Գեորգի Գախարիան՝ որպես «Վրացական երազանք»-ի հաղթանակի վերջին գրավական. Հարցազրույց Ջոնի Մելիքյանի հետ

Վրաստանի հարցերով փորձագետ, ՀՀ ՊԿԱ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը «Armenia Today»-ի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, մասնավորապես, «Վրացական երազանք» կուսակցության կողմից Գեորգի Գախարիայի վարչապետի թեկանծու առաջադրվելու թեմային:

Փորձագետի կարծիքով, Գեորգի Գախարիայի վարչապետությունը ներքաղաքական գործընթացների համար սպասելի էր:

«Գախարիայի վարչապետությունը հետաձգված գործընթաց էր պայմանավորված դեռևս անցած տարվա ներքաղաքական գործընթացներով՝ մասնավորապես երիտասարդների հայտնի բողոքի ցույցերով: Քանի որ, որպես ներքին գործերի նախարար, ցույցերի ժամանակ Գեորգի Գախարիան թիրախավորվել էր և կուսակացության ներսում էլ կային մի քանի պառակտված խմբեր, արդյունքում ստացվեց այնպես, որ խմբերից մեկի ցանկությամբ ընտրվեց Մամուկա Բախտաձեն, ով,որոշ աղբյուրերի համաձայն, Բիձինա Իվանաշվիլի տղայի մոտիկ ընկերներից է: Պարզ է, որ Մամուկա Բախտաձեն տեխնոկրատական քաղական գործիչներից էր:

Այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ «Վրացական երազանք»-ը երկրի ներսում գցել է իր վարկանիշը: Սա էլ պատճառ հանդիսացավ, որ Բիձինա Իվանաշվիլին կադրային փոփոխություններ իրականացնելու որոշում կայացնի: Արդյունքում Մամուկա Բախտաձեն այս տարվա գարնանն էր դեռևս պատրաստ հրաժարվել իր պաշտոնից, բայց որոշակի ներքաղաքական գործընթացների պատճառով հրաժարական տվեց արդեն սեպտեմբերի սկզբին»- նշում է Մելիքյանը:

Մելիքյանը նշեց, որ հունիսից սկսած կադրային փոփոխություն իրականացնելու երկու մոդել կար.«կամ պետք է ևս մեկ ժամանակավոր վարչապետ ընտրեին, ով կաշխատեր մինչև գալիք խորհրդարանական ընտրություններ և կփորձեր վերադարձնել կուսակցության արդեն կորցրած վարկանիշը, կամ էլ պետք էր խորքային փոփոխություններ կատարեին, նշանակվեին այն մարդիկ, որոնց վստահում էր Իվանաշվիլին և ովքեր կլինեին իր թիմի կորիզները»- ասում է փորձագետը:

Փորձագետը ընդգծեց, որ այդ «կորիզներց» մեկը Գեորգի Գախարիան էր, ում թեկնածությունն առաջարկվեց վարչապետի պաշտոնում. «Եվ, քանի որ պարզ էր , որ մնացած փոփոխությունները միմյանց մեջ արդեն քննարկվել էին՝ Գախարիան էլ իր հերթին առաջարկեց, որ ՆԳ նախարար լինի Վախթանգ Գոմելաուրին: Չնայած այս պաշտոնի հետ կապված կային տարաձայնություններ իշխող ուժի ներսում, և շատերը կարծում էին, որ ՆԳ նախարարի պաշտոնում կնշանակվի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով դեռևս 2012-2013 թվականներին, երբ իշխանափոխություն եղավ և Բիձինա Իվանաշվիլի կառավարությունը ձևավորվեց, ստանձնեց ՆԳ նախարարի պաշտոնը և հասավ մինչև վարչապետի պաշտոն, այնուամենայնիվ թիմի մի մասը, դժգոհ լինելով Ղարիբաշվիլից, առաջարկեցին Ազգային անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրի թեկնածությունը։ Վերջում փոխզիջումային որոշում կայացվեց և Ղարիբաշվիլին նշանակվեց Պաշտպանության նախարար, Վախթանգ Գեմելաուրին՝ ՆԳ նախարար, իսկ արդեն նախկին պաշտպանության նախարար Լևան Իզորիան կշարունակի իր աշխատանքը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար՝ լինելով նաև հետախուզության ծառայության պետ»- ասած Մելիքյանը:

Այն հարցին, արդյոք Գախարիայի վարչապետ ընտրվելուց հետո արտաքին քաղաքական գիծը փոփոխության կենթարկվի, թե՞՝ ոչ, Մելիքյանը պատասխանեց, որ ոչ, ոչ մի ակնհայտ փոփոխություն չի անկնկալում. «2012 թվականից առ այսօր նույն «Վրացական երազանք»-ն է իշխանության և «Վրացական երազանք»-ի արտաքին քաղաքականությունն այս տարիների ընթացքում չի փոխվել՝ հիմնական ուղղություններն են Եվրոատլանտյան ինտեգրումը, տնտեսության բազմազանեցումը տարբեր ուղղություններով՝ օրինակ Չինաստան, ԵՄ և պրագմատիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ։

Վերջին 2 վարչապետերի ժամանակ ռուս- վրացական հարաբերությունները լարվում էին ու հանգուցալուծումն օգոստոսյան դեպքերն էր, իսկ Գախարիան կարող է լինել այն անձը, ում վարչապետության օրոք լարված ռուս-վրացական հարաբերությունները կհանդարտվեն, իսկ ինչ վերաբերվում է այն խոսակցությունների, թե Գախարիայի «Մոսկվայի մարդ»-ն է, դա անհեթեթություն է:

«Գեորգի Գախարիայի պարագայում ես ակնկալում եմ, որ ինքը, լինելով հավասարակշռված քաղաքական գործիչ և մարդ, զգուշորեն կշարունակի վարել արտաքին քաղաքականությունը հիմնական ուղղություններով և Ռուսաստանի հետ լարվածության չի գնա, ինչն, իմ կարծիքով, դրական կլինի և նույնիսկ կարելի է ակնկալել, որ վերջին իրադարձություններն, օրինակ չվերթների արգելքը, կարող է վերանայվի Մոսկվայի կողմից և վերադառնա ստաստուս քվոյի մինչև հունիս 20-ի եղած իրավիճակին»- նշեց փորձագետը:

Մելիքյանն անդրադառնալով հայ- վրացական հարաբերություններին նշեց, որ այդ հարաբերություններն ունեն իրենց ուրույն օրակարգը, դինամիկան և շարունակվելու են:

«Ժամանակ է պետք, որ կոնտակտ հաստատվի երկու երկրների վարչապետների միջև, բայց կարծում եմ Գախարիան այն մարդկանցից է, ով պրագմատիկորեն է մոտենում արտաքին քաղաքականությանը և տեսնում է այն բոլոր դրական էլեմենտները, որոնք կան հայ-վարացական հարաբերություններում և ինքն իր հերթին կնպաստի այդ հարաբերությունների զարգացմանը»,- ավելացրեց Մելիքյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+