Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:19

Կարծիք։ Ինչպե՞ս կփոխվի ԱՄՆ-ի քաղաքականությունը Բոլթոնի հեռանալուց հետո

Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնհայտորեն մեղմացրել է իր վերաբերմունքի Իրանի նկատմամբ: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ձգտում հասնել Իրանում ռեժիմի փոփոխությանը և հույս ունի Թեհրանի հետ համաձայնության հասնել:

Ըստ լրատվականների տարածած տեղեկատվության՝ ԱՄՆ նախագահն իր թիմի հետ քննարկում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը, իսկ Սպիտակ տունը սկսել է պատրաստվել սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Ռոուհանիի հետ հանդիպմանը, որը տեղի տունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Դատելով ամենից՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու Թրամփի ցանկությունը դարձել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին պաշտոնաթող անելու նրա որոշման հիմնական պատճառներից մեկը։ Վերջինս կտրականապես դեմ էր Իրանի հետ երկխոսություն սկսելուն։ Այս վարկածի օգտին, ամենայն հավանականությամբ, վկայում է Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա իր խորհրդականին խնդրել է հրաժարական տալ «շատ հարցերում ունեցած տարաձայնությունների» պատճառով։

ԱՄՆ վարչակազմի արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյան Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերի շուրջ կոշտ ուժի կողմնակիցն էր։

Դա մասնավորապես վերաբերվում է Հարավային Կովկասին և տարածաշրջանի երկրների՝ Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած փոխհարաբերություններին։

Անցյալ տարվա հոկտեմբերին տարածաշրջանային իր այցի ժամանակ Բոլթոնը հայտարարել էր, որ երկրում «կայուն ժողովրդավարությունը» կապված է «սեփական ինքնիշխանության» իրականացման հետ, որպեսզի «չափից ավելի կախված չլինի դրսի ազդեցությունից»։ Բոլթոնը Հայաստանին նաև կոչ է արել հրաժարվել «պատմական կարծրատիպերից իր արտաքին քաղաքականությունում»։ Խոսքը, անշուշտ, Ռուսաստանի մասին է։

Ինչ վերաբերում է Իրանին, Բոլթոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ Իրանի հետ սահմանը կարող է «խնդիր դառնալ»։ Ըստ էության, Բոլթոնը փորձում էր Երևանին համոզել միանալ հակաիրանական պատժամիջոցներին՝ միևնույն ժամանակ հասկացնելով, որ իրանական հարցի ուժային լուծմնան դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա հարևան պետության հետ համագործակցության հարցում։

Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականության ճարտարապետի հեռացումը և Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության հնարավոր մեղմացումը կարող են հանգեցնել Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության թուլացման։ Ինչը, համապատասխանաբար, կթուլացնի Վաշինգտոնի և Մոսկվայի միջև մրցակցությունը տարածաշրջանում։

Նման սցենարը դեռևս ենթադրություն է, բայց, նկատի ունենալով Դոնալդ Թրամփի՝ իր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ բանակցային քաղաքականության ոճը, ընդհանրապես չի կարելի բացառել իրադարձությունների նման զարգացումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+