Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:19

Կկարգավորվե՞ն Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները

Վրաստանի Վարչապետ Գեորգի Գախարիան ավելի վաղ իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևին ուղղված ելույթի մեջ փորձեց փարատել վերջինիս կասկածները Թբիլիսիի` ՆԱՏՕ-ի կազմ ընդգրվելու հեռանկարների վերաբերյալ:

Մեդվեդևը սերբական «Երեկոյան նորություններ» թերթին տված հարցազրույցում մասամբ խորհուրդ տվեց Հյուսիս-Ատլանտյան դաշինքին մեկ անգամ ևս մտածել` նախքան իր կազմի մեջ նոր անդամներ ընդգրկելը: «Դուք խոսում եք Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբական Հանրապետության մասին, բայց մենք չէ՞ որ կարող ենք այլ երկրներ էլ թվարկել: Իսկ ի՞նչ է կատարվում Վրաստանի հետ: Ի՞նչ է կատարվում Ուկրաինայի հետ…ՆԱՏՕ-ի բազաները մեր անմիջական շրջակայքում առաջմղելը չի կարող մեզ մոտ առաջացնել դրական զգացումներ: Մենք միշտ պատասխանել ենք դրան և կպատասխանենք և՛ քաղաքական, և՛ ռազմական իմաստով»:

Պատասխանելով իր ռուս գործընկերոջը` Գախարիան հայտարարել է. «Մենք ասում ենք, որ Վրաստանի հյուսիս-ատլանտյան ինտեգրացիան ուղղված չէ որևէ մեկի դեմ: Վրաստանի հյուսիս-ատլանտյան ինտեգրացիան ուղղված է քաղաքացիների բարեկեցությանը, և ոչ ոքի չի սպառնում»:

Ռուսաստանի Վարչապետի լիովին խիստ հայտարարություններին նման մեղմ պատասխանն ընդհանուր առմամբ համապատասխանում է ռուս-վրացական հարաբերություննեի լարվածության աստիճանի նվազման ընդհանուր տրամաբանությանը: Դա, մասնավորապես, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2008թ-ից ի վեր առաջին անգամ սեպտեմբերի վերջին երկու պետությունների արտգործնախարարները Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստի շրջանակներում անցկացրին երկկողմ հանդիպում: Ակնհայտ է, որ պաշտոնական Թբիլիսին չի կարող Մոսկվային համոզել, որ Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ի կազմ ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ:

Ռուսական ղեկավարությունը մշտապես հայտարարում է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հայտնվելու անհնարինության մասին: Այս տարածաշրջանը Ռուսաստանի գերակա շահերի գոտի է, որտեղ տեղակայված են ռազմական բազաներ` Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում: Եվ բնական է, որ ամեն դեպքում մոտակա հեռանկարում խոսք լինել անգամ չի կարող Դաշինքին Վրաստանի ինտեգրացիայի մասին:

Մինչդեռ վրացական ղեկավարությունը չի կարող, թեկուզև բառացիորեն, հրաժարվել իր աշխարհաքաղաքական նկրտումներից` հաշվի առնելով այդ երկրի քաղաքական էլիտայի և հասարակության զգալի մասի հակառուսական տրամադրվածությունը: Միաժամանակ Վրաստանի համար Ռուսաստանի գործոնը նախկինի պես շատ կարևոր է. սկսած նրանից, որ զբոսաշրջության նշանակալի մասը կապված է Ռուսաստանին, վերջացրած նրանով, որ այդ երկրի հետ կան սերտ առևտրա-տնտեսական հարաբերություններ: Բացի այդ այսօր Ռուսաստանում ապրում է վրացի աշխատանքային միգրանտների մի ստվար հատված:

Ցանկացած պարագայում այս ամենից դատելով` մոտակա ժամանակաշրջանում կարելի է ակնկալել երկկողմ հարաբերությունների մեղմացում: Սակայն այսօր դժվար է կանխատեսել, թե արդյոք այն կհանգեցնի՞ հարաբերությունների կարգավորման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+