Վեճը մարդու կյանքի մի մասն է: Բոլորն էլ դեռ վաղ մանկական տարիքից հիշում են ընտանեկան վեճերը ծնողների միջև, որի ժամանակ իրենք այդ ամենը լռությամբ վերապրողի դերում էին: Ընդհանրապես վեճերի ժամանակ լռելը հանգեցնում է փակուղային իրավիճակների: Լռությունը հիմնականում դիտարկվում է որպես թուլության նշան, գործընկերոջը չհարգելու արտահայտչաձև, որով կոնֆլիկտի պատասխանատվությունը փորձում է արվում բարդել մյուս կողմի վրա:
Հաճախ է պատահում, երբ բանակցային սենյակներում մթնոլորտն այնքան է լարվում, որ ցանկություն է առաջանում կա՜մ հրաժարվելու քննարկումից կա՜մ էլ բաց թողնելու զգացմունքներն ու անցնելու սովորական վեճի: Սակայն պետք է հիշել, որ երկրորդ տարբերակը դրական արդյունքների չի հանգեցնի:
Այստեղ կարևոր է գիտակցել վեճի և բանավեճի միջև եղած տարբերությունը: Միշտ չէ, որ ստացվում է ճիշտ բանավիճել, քանի որ դա մեզ ոչ ոք չի սովորեցնում: Նման իրավիճակային դրսևորումները գալիս են մերձավորների հետ դերային մոդելներից. հաճախ է պատահում, որ բարդ խոսակցության ընթացքում, ձգտելով ապացուցել մեր ճշմարտացիությունը, կտրվում ենք վեճի օբյկետից` կենտրոնանալով սուբյեկտի վրա: Դա շատ հեշտ և պարզ է, դրան մեզ դրդում են մեր զգացմունքները: Այդ նույնը տեսանելի է նաև հասարակական մակարդակում` հռետորաբանության մեջ: Բոլոր մակարդակներում մենք անցնում ենք «անձին»` փորձելով գտնել մեղավորների. քննարկվում է ոչ թե այն, թե ինչ է ասել կամ անում մարդը, այլ հենց ինքը, ով անմիջապես պիտակավորվում է որպես «թշնամի»: Ուստի ձևավորվում են ընկերների և թշնամիների խմբեր:
Ինչու՞ է էմպատիան շահավետ
Կարևոր է սառը գլխով դատել` բանավեճը չտապալելու համար, ուստի անհրաժեշտ է`
1.Քիչ խոսել և շատ լսել, չփորձել բղավել, պահպանել ձայնային տոնայնությունն ու էմոցիոնալ հավասարակշռությունը,
2.Մի փոքր դադար վերցնել և մտորել` գուցե ընդդմիախոսը ճիշտ է և արտահայտում է առողջ միտք,
3.Ոչ միշտ է հնարավոր հաղթանակի հասնել. լինում են նաև պարտություններ, իսկ բանավիճել` նշանակում է սեփական սխալները գիտակցելու, մյուսների հաղթանակը ընկալելու ունակություն: Ինչպես նշում է Դմիտրի Լիխաչևը, բանավեճի մեջ չկա ավելի գեղեցիկ պահ, քան անհրաժեշտության դեպքում հակառակորդի մասնակի կամ լիարժեք իրավացիությունը հանգստությամբ ընդունելը:
Հանուն ինչի՞ հասնել պայմանավորվածության
Կյանքը հաճախ նմանվում է հավերժական երկընտրանքի. ազատություն կամ ուժեղ պետություն, լիբերալ կամ ազգային պետություն: Մշտապես պետք է ընտրություն կատարել այս կամ այն տարբերակի միջև: Սակայն պետք է հիշել, որ ընտրությունն իրավունք է, այլ ոչ թե պարտականություն: Մենք կարող ենք ընտրություն չկատարել այդ երկուսի միջև, քանի որ կա երրորդ տարբերակ, որը մենք կարող ենք ստեղծել մեր ընդդիմախոսի հետ:
Ներկայումս լայնորեն տարածված հասարակական ցույցերն ու միտինգները ձևավորում են թշնամական ճամբարներ, որոնք հանգեցնում են միմյանց հասցեին թշնամական արտահայտությունների: Սակայն պե՞տք է արդյոք անցնել նրանցից մեկի կողմը, մենք արդյոք ցանկանու՞մ ենք բաժանել աշխարհը ճիշտ և սխալ կողմերի, բոլորին ապացուցել մեր իրավացիությունը, մենք ունե՞նք գերակա նպատակ կամ զարգացման խնդիր:
Այդ պատճառով էլ կարևոր է հասկանալ ընդդմիախոսին և գտնել ընդհանուր շահեր:
Ընդհանուր առմամբ կարծիքների բախումը բնական երևույթ է: Այն կարող է լավ հիմք հանդիսանալ` ստեղծելու ինչ-որ նոր բան: Մեզ համար դժվար է ինչ-որ պայմանավորվածության գալ. սակայն դա է միակ ճանապարհը` դուրս գալու սեփական էգոյի սահմաններից և հասկանալու, որ կյանքն ավելի բազմազան է, քան ընտրությունը «սեփական»-ի և «այլ»-ի միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







