Լոնդոնում չորեքշաբթի հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների երկար անվանացանկը։ Տասներեք հավակնորդների թվում է նաև թուրք գրող Էլիֆ Շաֆակը, ով «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» վեպի հեղինակն է։
Բուքերյան մրցանակի դափնեկիրը կստանա 50 000 ֆունտ ստեռլինգ (62 439 դոլար):
Էլիֆ Շաֆակը մեծ ճանաչում է ձեռք բերել «Ստամբուլի բիճը» վեպով։ Վեպում ներկայացվում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության դեպքերը: Վեպի հրապարակումից հետո՝ 2006 թ․, գրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ թուրք ազգին զրպարտելու մեղադրանքով:
Մրցանակի հավակնորդների թվում են նաև Մարգարետ Էթվուդը («Ուխտեր»), Քևին Բարրին («Գիշերային նավակ դեպի Տանժեր»), Օյքան Բրեյթուեյթը («Քույրս սերիական մարդասպան է»), Բերնարդին Էվարիստոն և Հեմիշ Համիլտոնը («Աղջիկ, կին, այլ»), Ջոն Լանչեստերը («Պատ») և ուրիշներ:
Բուքերյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի 2019 թ․ հոկտեմբերի 14-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







