Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:29

Տեղի է ունեցել «Արցախի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույցի շնորհանդեսը

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության շենքում տեղի է ունեցել «Արցախի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույցի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են 2018թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքները:

ԱՎԾ հետազոտության և ուսումնասիրության բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը նշել է, որ զեկույցը հրապարակվում է Արցախի սոցիալական պատկերը և աղքատությունը՝ հանրությանը տեղեկացնելու համար:

Զեկույցի համար 2018թ. ընտրվել է 1620 տնային տնտեսություն, որից 756-ը քաղաքային և 864-ը՝ գյուղական բնակավայրերից, այսինքն ընդգրկվել են 9 քաղաքային և 96 գյուղական բնակավայրեր: 2018թ.Արցախի Հանրապետության բնակչության 78,2%-ը եղել է ոչ աղքատ, 21,8%-ը՝ աղքատ, որից 4,9%-ը՝ ծայրահեղ աղքատ: Աղքատների թվաքանակը կազմել է մոտ 32269 մարդ, որից ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ մոտ 7226 մարդ:

Ընդ որում, աղքատությունը 2018թ.-ին տարբերվում է ըստ քաղաքային (24,7%) և գյուղական բնակավայրերի (18,6%):

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ընդհանուր գծից, ծայրահեղ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: Համաձայն Համաշխարհային բանկի սահմանման, աղքատությունը որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է:

2014թ. աղքատ էր բնակչության 26,2 %-ը, 2015թ.՝ 22,8 %-ը, 2016թ.՝ 23,3 %-ը, 2017թ.՝ 21,6%-ը:

Զեկույցը պատրաստվել է պետական բյուջեի ֆինանսական միջոցներով՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տեխնիկական և մեթոդաբանական աջակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+