Forbes-ի վարկածով՝ Երևանն ընդգրկվել է 2020 թվականի թերագնահատված ուղղությունների առաջին տասնյակում:
Ինչպես նշում է պարբերականը, Հայաստանն աշխարհի ամենագրավիչ վայրերից մեկն է, այն հայտնի է որպես «հնագույն քրիստոնեական երկիր», որի տարածքում կան բազմաթիվ «վսեմ տաճարներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված քրիստոնեական վանքեր»:
Ըստ Forbes-ի՝ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը հայտնի է դեպի («Հայաստանի ազգային խորհրդանիշը» հանդիսացող) Արարատ լեռը բացվող գեղեցիկ տեսարանով։
Երևանից բացի, թերագնահատված ուղղությունների ցանկում են նաևԿոլոնիա դել Սակրամենտոն (Ուրուգվայ), Կոնդաոն (Վիետնամ), Լաոսը (Նիգերիա), Մոնդոլկիրին (Կամբոջա), Պունտա Գորդան (Բելիզ), Ռոտերդամը (Նիդեռլանդներ), Սան Անտոնիոն ( Տեխաս, ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի) և Թելչը (Չեխիա):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







