Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցության ընդլայնման գործընթացը կշարունակվի։ Բանակցություններ են ընթանում Իսրայելի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման շուրջ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում:
«Մենք արդեն ազատ առևտրի գոտու մասին երեք առևտրային համաձայնագիր ենք ստորագրել Վիետնամի, Սինգապուրի, Սերբիայի հետ, մենք համաձայնագիր ենք ստորագրել Իրանի, Չինաստանի հետ, մենք բանակցություններ ենք վարում Իսրայելի և Եգիպտոսի հետ, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնագիր է կնքել ASEAN- ի հետ (Հարավ – Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա): Կարծում եմ, որ այդ գործընթացն անպայման կզարգանա նաև հետագայում»,-ասել է Լավրովը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ է տրվել Մոլդովային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







