Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար օրեցօր նոր հնարավորություններ ու պարարտ հող է ստեղծվում։ Չարենցավանի « Արմաթ » լաբորատորիայի և Sadoyan technologies ընկերության համագործակցության արդյունքում ստեղծվել է « Չարենց » խելացի ոռոգման համակարգը։ Թեմայի շուրջ զրուցել ենք Sadoyan technologies ընկերության տնօրեն Արտեմ Սադոյանի հետ։
1) Ինչպե՞ս ստացվեց Sadoyan technologies ընկերության և « Արմաթ » ինժեներական լաբորատորիաների համագործակցությունն ավտոմատ ոռոգման համակարգ ստեղծելու գործում . սա առաջի՞ն փորձն է « Արմաթի » հետ համագործակցելու։
Պատմությունը սկսվեց , երբ ես , նստած նորակառույց մի հյուրանոցի կտուրի Rooftop սրճարանում , նայում էի քաղաքին։ Նկատեցի , որ մեր շենքերի կտուրները շատ անշուք են։
Քանի որ մինչ այդ ծանոթացել էի Չարենցավանի « Արմաթ » լաբորատորիայի սաների հետ և պայմանավորվել , որ միասին հետաքրքիր նախագծեր պետք է անենք , որոշեցի որ հենց առաջին նախագիծը կլինի խելացի ոռոգման համակարգի ստեղծումը։ Կապ հաստատեցի « Արմաթից » Սարգիսի և Գոռի հետ և բացատրեցի խնդիրը։
Անցավ երեք օր . տղերքը զանգահարեցին ու ասացին , որ ամեն ինչ պատրաստ է։
Անչափ ոգևորված գնացինք Չարենցավան՝ մեզ հետ տանելով բոլոր անհրաժեշտ սարքերը։
Մոտ 10 օրում ստեղծեցինք « Չարենց »- ի առաջին մոդելը։
Ի դեպ , քանի որ Sadoyan technologies ընկերությունը ստեղծվել է Երևանի Չարենց փողոցում , իսկ « Արմաթի » խմբակը՝ Չարենցավանում , սարքն անվանեցինք « Չարենց » ։
2) Մի փոքր նոր սարքի մասին . ինչպե՞ս է այն աշխատում , ինչո՞վ են շահելու գյուղատնտեսները՝ ոռոգման այս համակարգն օգտագործելով։
Այն խելացի ոռոգման համակարգ է , որը սենսորների միջոցով չափում է հողի խոնավությունն ու ջեմաստիճանը և տրված պարամետրերի դեպքում միացնում է կաթիլային ոռոգման պոմպը։
Մեր ընկերությունը , համակարգը կիրառելով , կանաչապատման կազմակերպությունների և համայնքապետարանների հետ համատեղ կազմակերպելու է այս համակարգի տեղադրումը շենքերի կտուրներին և այլ դժվար հասանելի վայրերում արդյունավետ , էներգախնայող , ջրախնայող կանաչապատման համար։
Նշեմ , որ համակարգը հնարավորություն է ընձեռում հավաքել անձրևաջրերը , և ոռոգումն իրականացնել անձրևաջրերը ֆիլտրելու միջոցով։
Նաև համակարգը կարող է աշխատել արևային հոսանքի և մարտկոցների միջոցով՝ որպես 100% ինքնաբավ / ավտոնոմ համակարգ։
3) Ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծվելու այսպիսով բիզնես — դպրոց համագործակցության տեսանկյունից ։
Բիզնեսը ստանում է հնարավորություն « Արմաթ » լաբորատորիաների հետ ստեղծել սեփական զարգացման ծրագրեր և ինժեներական լուծումներ ունեցող խմբեր։ Եթե նոր սկսվող ստարտափ է կամ թեկուզ ոլորտում փորձ ունեցող կազմակերպություն , սա լավ հնարավորություն է սեփական արտադրանքը վաճառելու։
4) Ստացվում է՝ « Արմաթ » լաբորատորիայի սաները կարող են նաև վաճառել
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







