Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:51

Ադրբեջանն առանց Հայաստանի համաձայնության չի կարող ՀԱՊԿ անդամ դառնալ. Լեոնիդ Կալաշնիկով

«Ինձ չի թվում, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ է նկատվում»: Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր միջպետական հարցերը՝ հատկապես անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսության ոլորտներում զարգանում են հայ- ռուսական պայմանագրային դրույթների համաձայն:

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ դրական դինամիկա չկա, այն պատճառով, որ բիզնես էլիտան, հատկապես ռուսական, շատ զգուշավոր է վերաբերվում Հայաստանի նոր իշխանություններին։ Բանն այն է, որ նրանց շահերը այս կամ այն կերպ կապված են եղել նախորդ ղեկավարության հետ, և դա կարելի է հասկանալ։ Ինչպես ասում են՝ ամենը նորովի է, դա էլ խանգարում է, որ Սփյուռքն ավելի ակտիվ ներդրումներ կատարի Հայաստանում և տեսեք, եթե Ռուսաստանի հայկական Սփյուռքը Հայաստանում ներդրումներ չի անում, ապա ինչու պետք է խոսվի օտարերկրյա ներդրողների մասին»,-ընդգծել է Կալաշնիկովը։

Կալաշնիկովի խոսքով՝ միջպետական մակարդակում երկու երկրների շահերը համընկնում են, հարաբերությունները մնում են ամուր և բարեկամական: «Հնարավոր է, երկու երկրների ղեկավարների միջև չկա առանձնակի ջերմություն և բարեկամության, բայց այդ հարաբերությունները ձևավորվում են տարիների ընթացքում», – նշել է նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին, ապա, Կալաշնիկովի խոսքով, Ռուսաստանը զենք է մատակարարում նաև Հայաստանին, ընդ որում ՝ արտոնյալ պայմաններով: «Միայն Հայաստանը չէ, որ անհանգստանում է, Ադրբեջանը նույնպես մտահոգված է Հայաստանին ռուսական զենքի մատակարարումներով։ Ընդգծեմ, որ Ռուսաստանը Հայաստանին ապահովում է ամենաժամանակակից սպառազինությամբ, որը հաճախ չի մատակարարում այլ երկրներին», — նշել է Լեոնիդ Կալաշնիկովը։

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հեռանկարների վերաբերյալ Armenia Today-ի թղթակցի հարցին Պետդումայի կոմիտեի ղեկավարը պատասխանել է. «ՀԱՊԿ-ում բոլոր հարցերն ընդունվում են կոնսենսուսով։ Եվ եթե Հայաստանը առարկի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը, ապա Ադրբեջանը կազմակերպության անդամ չի դառնա։ Հնարավոր է, որ նման բանակցություններ սկսվի, բայց քանի դեռ Հայաստանի դիրքորոշումը բացասական կլինի, որոշում չի կայացվի», — եզրափակել է Կալաշնիկովը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+