Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:13

Արցախին պետք է ուժեղ քաղաքական առաջնորդ․ Դավիթ Բաբայան

Արցախի ներքաղաքական կյանքը թևակոխել է բավական ակտիվ փուլ։ Քաղաքական ուժերն ակտիվորեն մրցակցում են միմյանց հետ, բայց նրանց միջև թշնամություն չկա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցը, որում նախկին նախագահը, մասնավորապես, հայտարարել է Արցախի քաղաքական դաշտի ծայրահեղ մասնատման մասին, ինչը, Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ոչ թե ժողովրդավարության, այլ պառակտվածության նշան է և սպառնալիք է ներկայացնում Արցախի հանրապետության անվտանգության համար։

«Արցախի քաղաքական ուժերի միջև թշնամանք չկա և չպետք է լինի, չէ որ վաղը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մենք բոլորս միասին խրամատներում ուս ուսի կանգնենք։ Ցավոք, որոշ գործիչներ սև PR են որդեգրել։ Բայց մեր կուսակցությունում կա հստակ բաժանում. Մենք քաղաքական մրցակիցներ ենք, բայց ոչ մի կերպ թշնամիներ չենք, — ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Պահպանողական կուսակցության առաջնորդի խոսքով ՝ այսօր Արցախում նկատվող քաղաքական ակտիվությունն ունի օբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը 2017 թվականի սահմանադրական փոփոխություններն են:

«Այդ փոփոխությունների արդյունքում մենք մեծամասնական ընտրակարգից անցում կատարեցինք համամասնականի։ Եվ եթե նախկինում առանձին գործիչներ կարող էին իրենց թեկնածությունն առաջադրել խորհրդարանական ընտրություններում, ապա այսօր դա արդեն անհնար է։ Արդյունքում ընտրություններին մասնակցել ցանկացողները ստեղծել են իրենց կուսակցությունները, ինչն էլ հանգեցրել է հանրապետության քաղաքական կյանքի ակտիվացմանը»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Պահպանողական կուսակցության ղեկավարի խոսքով՝ Արցախին ուժեղ քաղաքական առաջնորդ է պետք։

«Արցախի նոր առաջնորդը պետք է լինի ազնիվ, պարկեշտ մարդ և, իհարկե, փորձառու քաղաքական գործիչ», – ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Բաբայանը նաև հայտնեց, որ իր կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է Արցախի նախագահի ընտրություններին նրա մասնակցությանը, ապա այդ հարցը, ըստ Պահպանողական կուսակցության առաջնորդի, դեռ չի քննարկվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+