ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական պատվերով ֆինանսավորման չափսերի վերջին 5 տարիների ժամանակագրությունը՝ շեշտելով այդ ժամանակահատվածում պաշտոնավորող նախարարների անունները։
Ինչպես նշում է Արսեն Թորոսյանը, այս հրապարակումն արվել է համացանցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում պետպատվերի շրջանակներում կեղծ բուժման գործընթացի արդյունքում պետական ֆինանսական հատկացումների հավելագրման թեմայի շուրջ քննարկումների դեպքերն են։
Նախարարը նշում է, որ վերջին 5 տարիների ընթացքում ԲԿ-ի ֆինանսավորման աճը և առկա հազարավոր ուսուցիչների «կեղծ» բուժուման դեպքերը համընկնում են նախարար Արմեն Մուրադյանի պաշտոնավարման շրջանի հետ։
Նա հավելում է, որ այս գործընթացը շարունակական բնույթ է կրել նաև Լևոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում, քանի դեռ վերջինս իր պաշտոնավարման 2-րդ օրացույցային տարվանից սկսում է պայքարել տվյալ ԲԿ-ի հավելյալ ու անհիմն ֆինանսավորման դեմ, ինչը նրան առաջին օրացույցային տարում չի հաջողվել անել:
Այնուհետև նախարար Թորոսյանը նշում է, որ իր պաշտոնավարման 1-ին օրացույցային տարվա վերջում Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պետական ֆինանսավորումը նվազում է՝ 2-րդ օրացույցային տարվա սկզբում դառնալով ամենացածրը վերջին 5 տարիների ընթացքում: Այս հանգամանքը նախարարը կապում է 2018թ.-ի օգոստոսին ԲԿ-ի տնօրենի փոփոխությունով, ինչից հետո նախարարի խոսքով հավելագրումներն իսպառ վերանում են:
2019թ.-ի կեսերից ԲԿ-ի հետագա ֆինանսավորման աճը Արսեն Թորոսյանը մեկնաբանում է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների իրական ծավալի աճով, ինչպես նաև ծառայությունների փաթեթի ընդլայնումով, ինչպես ամբողջ երկրում:
Նախարարը եզրահանգում է իր խոսքը այն փաստարկմամբ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական ֆինանսավորումը սկսում է զուգահեռ աճել իմ պաշտոնավարման ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






