Արցախի Հանրապետությունում 2011թ.-ից մինչև հիմա 3 երեխա է որդեգրվել: Արտասահմանից որդեգրում չի եղել: Այս մասին հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Օրենքի պահանջներին համապատասխան՝ նախապատվությունը տրվում է ԱՀ քաղաքացիներին:
«Տարին երկու անգամ խնամակալության մարմիններից տեղեկություններ ենք ստանում դաստիարակություն ստացող երեխաների մասին: Որդեգրված երեխաներից երկուսը ՀՀ-ում են ապրում, մեկը՝ Արցախում»,- ասել է Արարատ Դանիելյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







