Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը դիմել է ՆԳՆ-ին՝ պահանջելով նոր կենսաչափական անձնագրում որպես ծննդավայր չնշել Ադրբեջանը։
«Եթե մերժեն, պատրաստվում եմ դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև ՄԻԵԴ»,- գրել է նա։
Բեգլարյանի խոսքով՝ 2024 թվականին ստացած ՀՀ անձնագրում իր ծննդավայրը նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն։
Ավելի վաղ ՆԳՆ-ն պարզաբանել էր, որ կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի գրառումը պայմանավորված է միջազգային ստանդարտների կիրառմամբ և սահմանային անցակետերում խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։
«Արցախ միությունն» անձնագրերում «Ադրբեջան» գրառումը քաղաքական որոշում է համարել և կոչ է արել նշել այն նորմը, որն արգելում է նշել միայն բնակավայրը, և հրապարակել սահմանին նման գրառմամբ անձնագրերի տերերի հետ առաջացած խնդիրների տվյալները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







