Անցնել բովանդակությանը
Երկուշաբթի, Նոյեմբերի 23
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+4°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Երկուշաբթի, Նոյեմբերի 23 01:30

Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը մեդալ է ապահովել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

DavoSim (1)
Լուսանկարը՝ sportaran

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը դուրս է եկել Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով մինչև 19 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն, անգլիացի Էմանուել Ադեկալի Կարգբոյին։ Հաղթանակը Սիմոնյանին առնվազն բրոնզե մեդալ է ապահովել, հայտնել է Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան։

Մինչև 90 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ մենամարտը կայացել է նոյեմբերի 20-ին։ Կարգբոն փորձել է առաջին վայրկյաններից նախաձեռնությունը վերցնել, սակայն Սիմոնյանն ուժեղ հարված է հասցրել մրցակցի մարմնին, ապա գրոհը շարունակել է գլխին ուղղված հարվածների շարքով և մենամարտն ավարտել նոկաուտով։

Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան արդյունքն անվանել է մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի գլխավոր անակնկալներից մեկը։

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 39 երկրի 276 բռնցքամարտիկ։

Սիմոնյանի համար սա մրցաշարում երկրորդ անընդմեջ վաղաժամ հաղթանակն է։ Նոյեմբերի 18-ին՝ 1/8 եզրափակչում, նա հաղթել էր Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմեթ Ֆուրկան Կարադաղին։ Մրցավարը մենամարտը դադարեցրել էր երրորդ ռաունդի 1-ին րոպեի 9-րդ վայրկյանին։

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը նախատեսված են նոյեմբերի 22-ին, իսկ եզրափակիչները՝ նոյեմբերի 24-ին։ Մինչև 90 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 13 բռնցքամարտիկ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+