Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է Տոլյատիի «Ակրոնի» հոկտեմբերի լավագույն խաղացող, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Քվեարկության ընթացքում առաջատարը բելառուս հարձակվող Արտյոմ Շումանսկին էր, սակայն վերջում Հովհաննիսյանը շրջանցեց նրան։ Ամսվա լավագույն խաղացողի կոչման համար պայքարում էին նաև Ռոդրիգո Էսկովալը, Ռոբերտո Ֆեռնանդեսը և Կրիստիյան Բիստրովիչը։
Ակումբը շնորհավորել է ֆուտբոլիստին մրցանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել երկրպագուներին քվեարկությանը մասնակցելու համար։
Հոկտեմբերին հայ կիսապաշտպանը մասնակցել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի երեք հանդիպման։ Այդ ընթացքում «Ակրոնը» տոնել է մեկ հաղթանակ, մեկ անգամ խաղացել է ոչ-ոքի և կրել է մեկ պարտություն։
Հովհաննիսյանը «Ակրոն» է տեղափոխվել երևանյան «Փյունիկից» 2026 թվականի սեպտեմբերին՝ կնքելով հնգամյա պայմանագիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







