Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:13

Մասկը մեկ օրվա ընթացքում կորցրել է 34 միլիարդ դոլար. ԶԼՄ

Մասկը մեկ օրվա ընթացքում կորցրել է 34 միլիարդ դոլար. ԶԼՄ
Լուսանկարը՝ U.S. President Donald Trump and Elon Musk attend a press conference in the Oval Office of the White House in Washington, D.C., U.S., May 30, 2025. REUTERS / Nathan Howard / File Photo

Ընդամենը մեկ օրվա ընթացքում միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը կրճատվել է 34 միլիարդ դոլարով, գրել է Bloomberg-ը։ Ըստ գործակալության՝ սա «Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի» պատմության մեջ երկրորդ խոշոր կորուստն է։

Ներկայիս վնասը Մասկին հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած «հակամարտության» հետևանքով Մասկի՝ Սպիտան տան ղեկավարի վարչակազմից հեռանալուց հետո:

Associated Press-ը, իր հերթին, գրել է, որ Թրամփի և Մասկի հարաբերությունները խզվել են, այդ մասին են վկայում նրանց գրառումները:

Մայիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել նրա քաղաքական ակտիվության հետևանքով։

Երկու միլիարդատերերի միմյանց հանդեպ հրապարակային մեղադրանքներն սկսվել են, երբ Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել: Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, հունիսի 5-ին պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում:

Փոխադարձ մեղադրանքները հանգեցրել են Tesla-ի բաժնետոմսերի 14% անկման։ Չնայած այս կորուստներին՝ Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը՝ մոտ 335 միլիարդ դոլար կարողությամբ։

Այս հակամարտությունը ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական հետևանքներ է առաջացրել՝ ազդելով բիզնեսի և քաղաքականության ոլորտների վրա, հավելել է Bloomberg-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+