Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:44

Սկզբունքներ և չափանիշներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկզբունքներ և չափանիշներ

Armenia Today-ն անկախ լրատվամիջոց է։ Մեր նպատակն է պահպանել հավասարակշռություն և ներկայացնել բոլոր կողմերի տեսակետները։

Armenia Today-ի խմբագրություն

1

Անկախություն

Սեփականատերը «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ-ն է, եկամուտը ձևավորվում է ընթերցողների նվիրատվություններից և գովազդից։ Մենք չենք արտահայտում առանձին նվիրատուների կամ գովազդատուների կարծիքն ու դիրքորոշումը և ուղղակի կապ չունենք որևէ քաղաքական կազմակերպության հետ։

2

Ճշգրտություն

Փաստերը ստուգում ենք մինչև հրապարակումը և միշտ նշում ենք տեղեկության աղբյուրը։ Եթե տեղեկությունը ստացել ենք միայն մեկ ոչ պաշտոնական աղբյուրից, տեքստում հստակ նշում ենք, որ այն դեռ հաստատված չէ։

3

Լուրը՝ կարծիքից առանձին

Լրատվական նյութերում ներկայացնում ենք փաստեր, ոչ թե լրագրողի գնահատականներ։ Փորձագետների և հեղինակների կարծիքները հրապարակում ենք միայն «Կարծիք» բաժնում՝ հեղինակի անունով։ Դրանք կարող են չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

4

Պատասխանի իրավունք

Եթե նյութը վերաբերում է կոնկրետ անձի կամ կազմակերպության, մինչև հրապարակումը դիմում ենք նրանց՝ մեկնաբանության համար։ Եթե պատասխան չենք ստացել, նշում ենք տեքստում։ Եթե կարծում եք, որ նյութը շոշափում է ձեր շահերը, գրեք մեզ՝ [email protected]։

5

Ուղղումներ

Եթե սխալվել ենք, ուղղում ենք նյութը և տեքստի վերջում նշում, թե ինչ և երբ է ուղղվել։ Ուղղված նյութերը չենք ջնջում։ Սխալի մասին կարող եք հայտնել [email protected] հասցեով։

6

Գովազդ

Գովազդային և գործընկերային նյութերը միշտ նշում ենք համապատասխան պիտակով։ Գովազդատուները չեն ազդում մեր խմբագրական որոշումների վրա և խմբագրական նյութերը չեն տեսնում մինչև հրապարակումը։

7

Աղբյուրներ

Պաշտպանում ենք այն աղբյուրների գաղտնիությունը, որոնք խնդրել են չնշել իրենց անունը։ Նման աղբյուրի ինքնությունը միշտ հայտնի է խմբագրին։ Անանուն աղբյուրից օգտվում ենք միայն այն դեպքում, երբ տեղեկությունը կարևոր է հանրության համար և այլ կերպ հնարավոր չէ ստանալ։

Սխալ եք նկատե՞լ

Գրեք մեզ, և մենք կուղղենք նյութը։ Եթե նյութը շոշափում է ձեր շահերը, կհրապարակենք նաև ձեր դիրքորոշումը։

ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+