Երևանի 42 կանգառասրահ կահավորվել է էլեկտրոնային չվացուցակներով: Այդ մասին #ինչպես խոստացել էի հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2026 թվականի հունվարին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր Երևանում երթևեկության կառավարման միասնական համակարգի ներդրման մասին, որը ներառում է արհեստական բանականության տարրերով լուսացույցների տեղադրում և երթևեկության վերաբաշխում ժամանակակից ծրագրային ապահովման միջոցով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս համակարգի ներդրումը կտևի մոտ մեկուկես տարի։ Զուգահեռաբար, իրականացվում են ճանապարհային հանգույցների վերակառուցման աշխատանքներ, այդ թվում՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը, Կիևյան կամրջի և «Լամբադա» ավտոհանգույցի վերանորոգումը։






































