Երևանի թաղապետերի շրջանում առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ գրեթե բոլոր վարչական ղեկավարների շրջանում, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ առաջնահերթ փոխարինվելու են այն շրջանների ղեկավարները, որոնց տարածքներում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում քիչ ձայներ է հավաքել։
Թերթը նշում է, որ իշխող թիմը տեղեկացված է մայրաքաղաքում ՔՊ-ի գրանցած արդյունքների մասին, ինչով էլ պայմանավորված էր ընտրությունների գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանից ստացված մի քանի տվյալից հետո ասուլիս հրավիրելու և հաղթանակ հայտարարելու շտապողականությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ են անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքների հրապարակմանը՝ հունիսի 8-ին Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի մասին՝ միաժամանակ հանդես գալով կոշտ հայտարարություններով և սպառնալով «բանտ նստեցնել ընդդիմադիրներին»։






































