Փարիզի Լուվրի թանգարանի կողոպուտից հետո անցկացված ուսումնասիրությամբ բացահայտվել է, որ թանգարանի տեսահսկման համակարգի մուտքի գաղտնաբառը պարզապես Louvre էր, գրել է Daily Mail-ը։
Նշվում է, որ մեկ այլ կարևոր ծրագրի մուտքի գաղտնաբառը THALES էր՝ նույնանուն տեխնոլոգիական ընկերության մշակած ծրագրի անունով։
Պարբերականը, միևնույն ժամանակ, գրել է, որ դեռ հստակ չէ՝ այս բացթողումներն արդյոք կապ ունե՞ն հոկտեմբերի կողոպուտի հետ, որի ընթացքում գողացել էին մոտ 102 մլն դոլարի թագավորական զարդեր։
Թանգարանը թալանել էին հոկտեմբերի 19-ի առավոտյան։ Կասկածյալները մտել էին Ապոլլոնի պատկերասրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերի թանկարժեք զարդեր։





































