Փարիզի Լուվրի թանգարանից գողություն են կատարել, հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
Նախարարը չի մանրամասնել, թե ինչ են գողացել թանագարանից, բայց հայտարարել է, որ այն ամբողջ օրը փակվում է: Նա տեղեկացրել է, որ կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան։
France24-ը գրել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում։
























