Սանաե Տակաիչին դարձել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը, քվեարկության արդյունքում նա ստացել է ստորին պալատի 237 անդամների աջակցությունը, գրել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ճապոնիայի նոր կառավարության կազմը կհայտարարվի ավելի ուշ, և երկրի կայսր Նարուհիտոն կհաստատի այն։
Տակաիչին ծնվել է 1961 թվականին Նարայում։ 1996 թվականին նա միացել է ԼԴԿ կուսակցությանը, որն այժմ գլխավորում է։
Կառավարության նոր ղեկավարը չի թաքցրել Ճապոնիայի «Երկաթե տիկին» դառնալու իր ձգտումները, քանի որ հիանում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի քաղաքական ոճով և վարվելակերպով։
Սեպտեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ։






































