Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ, հայտնել է СNN-ը՝ հղում անելով երկրի Հանրային հեռուստաընկերությանը։
Ըստ աղբյուրի՝ նա այդ որոշումը կայացրել է, որպեսզի խուսափի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում պառակտումից։
Նշվում է, որ սեպտեմբերի 8-ին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդիրները մտադիր են քվեարկել ղեկավարության արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Նախորդ տարի Իշիբայի իշխանության գալով՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած կոալիցիան կորցրել էր ձայների մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատի ընտրություններում։ Պատճառը թանկացումներն էին։

























