Լեհաստանի կառավարությունը մտադիր է վերաբացել, այսպես կոչված, չեխական տարածքային պարտքի հարցը, գրել է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Fakt թերթին։
Լրատվամիջոցը նշել է, որ խոսքը 368 հեկտար սահմանային հողերի մասին է, որոնք, ըստ 1950-ականների համաձայնագրերի, մնացել են չեխական վերահսկողության տակ։ Լեհաստանի կառավարությունը նախատեսում է վերսկսել բանակցություններն այս հարցի շուրջ՝ նախքան Չեխիայում հոկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Կան լեհ-չեխական խորհրդակցությունները փորձագիտական մակարդակով վերսկսելու ծրագրեր»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ խոսնակը լրատվամիջոցին։
Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին փորձել էր վերանայել այս հարցը 2021 թվականին, սակայն Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այդ ժամանակ հստակ դիրքորոշում չէր ձևակերպել։ Չնայած չեխերն ընդունում են Ստորին Սիլեզիայի և Օպոլեի վոյեվոդությունների հողերը վերադարձնելու անհրաժեշտությունը, նրանք պնդում են, որ դրանք փոխանցվեն չեխական եկեղեցուն։
Ավելի վաղ Լեհաստանն անժամկետ փակել էր Բելառուսի հետ սահմանը։






































