Թեհրանը և Մոսկվան այս շաբաթ կստորագրեն նոր ատոմակայանների կառուցման վերաբերյալ փաստաթղթեր, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար և Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը։
«Իրանը և Ռուսաստանն առաջիկա օրերին կստորագրեն նոր ատոմակայանների կառուցման վերաբերյալ համաձայնագիր»,- ասել է նա։
Ավելի վաղ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում մտքեր էին փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցության վերաբերյալ։






































