Tesla-ի ղեկավար և xAI ստարտափի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ դատի կտա Apple-ին՝ ընկերությանը մեղադրելով հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ App Store-ը միտումնավոր առաջ է մղում մրցակցող AI ծառայությունները՝ մասնավորապես OpenAI-ի ChatGPT-ին՝ խանգարելով Grok-ի՝ xAI-ի մոդելի վարկանիշներում առաջին տեղը զբաղեցնելուն:
X սոցիալական ցանցում Մասկը պնդել էր, որ Apple-ը «անհնար է դարձնում» OpenAI-ից բացի այլ AI ընկերությունների՝ հավելվածների ցուցակը գլխավորելու հնարավորությունը։ Մասկը այդ գործընթացը «հակամենաշնորհային նորմերի ակնհայտ խախտում» է անվանել։
Այժմ Grok-ը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում iPhone-ի «լավագույն անվճար ծրագրեր» բաժնում, մինչդեռ ChatGPT-ն առաջին տեղում է: Մասկը նաև մեղադրել Է Apple-ին X-ը և Grok-ը Must Have-ի ընտրությանը չներկայացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ X-ը, նրա խոսքով, աշխարհի թիվ 1 նորությունների հավելվածն է:
Apple-ը, OpenAI-ն և xAI-ն դեռ չեն մեկնաբանել հայտարարությունները: Մասկը և Գրոկը ապացույցներ չեն ներկայացրել իրենց ուղղված մեղադրանքների վերաբերյալ:
Հուլիսի սկզբին Մասկը հայտարարել էր ԱՄՆ-ում «Ամերիկա» նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի պատասխան հայտարարել է, որ Մասկը «ամբողջությամբ դուրս է եկել վերահսկողությունից»։





































