ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների համար միջոցներ Է հատկացրել, X-ում հայտարարել է ամերիկացի գործարար և ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը:
«ԱՄՆ ՄԶԳ-ն, օգտագործելով հարկային պահումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի ոլորտի հետազոտությունները, ներառյալ՝ COVID-19-ը, որը միլիոնավոր մարդկանց կյանք խլեց»,- գրել է նա:
Գործարարը հավելել է, որ «USAID-ն հանցավոր կազմակերպություն է, ժամանակն է, որ նա մահանա»։
Փետրվարի 2-ին Associated Press-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վարչական արձակուրդ է տվել USAID-ի անվտանգության երկու ղեկավարներին, ովքեր հրաժարվել են գաղտնի տեղեկատվություն տրամադրել DOGE-ին։