ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վարչական արձակուրդ է տվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) անվտանգության երկու ղեկավարների, ովքեր հրաժարվել են գաղտնի տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ կառավարության արդյունավետության նախարարությանը (DOGE)՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին։
Նշվում է, որ DOGE-ի աշխատակիցներն ի վերջո ձեռք են բերել իրենց հետաքրքրող փաստաթղթերը, այդ թվում՝ հետախուզական հաշվետվությունները: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության անվտանգության ղեկավար Ջոն Վորհիսը և նրա տեղակալ Բրայան Մաքգիլը նշանակվել են վարչական արձակուրդի։
2024թ․ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Իլոն Մասկին (SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր) և Վիվեկ Ռամասվամիին (Roivant Sciences կենսատեխնոլոգիական ընկերության ղեկավար) նշանակել էր Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավարներ։