Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:29

Հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը բռնաբարության գործով դատապարտվել է ևս 16 տարվա ազատազրկման

Հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը բռնաբարության գործով դատապարտվել է ևս 16 տարվա ազատազրկման

Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որն արդեն պատիժ է կրում սեռական հանցագործությունների համար, ևս 16 տարվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարության գործով։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Դատավճիռը կայացվել է փետրվարի 23-ի առավոտյան՝ Լոս Անջելեսում։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել սեռական հանցագործությունների երեք հոդվածներով:

Բոլոր մեղադրանքներն առնչվում են մոդելի բռնաբարության հետ։ Նա հայտարարել է, որ պրոդյուսերն իրեն բռնաբարել է հյուրանոցում՝ 2013 թվականին կայացած Los Angeles Italia Film Festival փառատոնից հետո։

«Ազատազրկման բավարար ժամանակ չկա, որը կփոխհատուցի այս վնասը: Հուսով եմ, որ նրան կտաք առավելագույն ժամկետ։ Ինձ համար դժվար է այստեղ լինել: Արդեն 10 տարի է անցել, բայց բռնաբարության հետևանքները դեռ թարմ են, և դժվար է այդ մասին խոսել: Նրա եսասիրական, նողկալի արարքները մեծ ազդեցություն ունեցան իմ և իմ կյանքի վրա: Այն, ինչ նա արեց ինձ հետ, սարսափելի էր»,- դատարանում ասել է մոդելը։

Մինչ դատավճիռը կայացնելը, Վայնշտեյնը դիմել է դատավորին։ Նա պնդել է, որ մեղավոր չէ։

«Ամեն ինչ փողի հետ է կապված, նա ինձ է որսում: Խնդրում եմ, ինձ ցմահ բանտարկություն մի տվեք։ Ես սրան արժանի չեմ։ Այս գործի մեջ այնքան սխալ կա: Ոչ մի ապացույց չկա։ Ես զոհ եմ, խնդրում եմ, բարեգութ եղեք իմ նկատմամբ»,- ասել է նա։

Հավելենք, որ Վայնշտեյնն արդեն 23 տարվա ազատազրկում է կրում Նյու Յորքում՝ երկու կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+