Լոնդոնում իտալացի խոհարարները պատրաստել են 440,6 մետր երկարությամբ տիրամիսու՝ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ, հայտնել է BBC-ն։
Աշխարհի ամենաերկար տիրամիսուն հարյուրավոր իտալացի խոհարարներ պատրաստել են Chelsea Town Hall-ում՝ հանգստյան օրերին։ Այն գերազանցել է նախորդ՝ 273,5 մետր արդյունքը։
Guinness World Records-ի կանոնների համաձայն՝ աղանդերը պատրաստվել և հավաքվել է տեղում․ օգտագործվել է մոտ 50 000 սավոյարդի՝ տիրամիսուի համար նախատեսված բիսկվիթ և ավելի քան 3000 ձու։
Խոհարարների խոսքով՝ ռեկորդ սահմանելու համար տիրամիսուն պետք է լինի առնվազն 8 սմ բարձրությամբ և 15 սմ լայնությամբ, իսկ լավ տիրամիսուի հիմքում են որակյալ սուրճը, լավ կրեմը և մեծ նվիրումը։





































