Ղազախստանի սահմանադրական հանձնաժողովը նոր Սահմանադրության նախագիծը լրացրել է տենգեն որպես ազգային արժույթ սահմանող կետով, հայտարարել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Բաքիթ Նուրմուխանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տենգե թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Ղազախստանի Հանրապետությանը»,- ասել է նա։
2025 թվականի սեպտեմբերի 8-ին Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախաձեռնել էր ներկայիս երկպալատ խորհրդարանը միապալատ խորհրդարանի վերափոխելը։ Նա ընդգծել էր հարցի մանրամասն քննարկման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «հաշվի առնելով բարեփոխման արտակարգ բնույթը՝ քննարկումը կտևի առնվազն մեկ տարի, որից հետո, 2027 թվականին, կարող է անցկացվել ազգային հանրաքվե»։
Նա ստեղծել է սահմանադրական հանձնաժողով, որը եզրակացրել է, թե գործող Սահմանադրության ավելի քան 80%-ը փոփոխվել է, և պետք է ընդունվի նորը։ Ղազախստանի գործող Սահմանադրությունն ընդունվել էր 1995 թվականին։ Ավելի քան 30 տարվա ընթացքում այն մի քանի անգամ զգալիորեն փոփոխվել է։ Այս նպատակով վերջին հանրաքվեն անցկացվել էր 2022 թվականին։




































