Աշխարհի 12-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է մրցակցին և դուրս է եկել The Masters շարքի մրցաշարի երրորդ շրջան, հայտնում է Сhempionat.com-ը։
Երկրորդ շրջանում նա հաղթել է ֆրանսիացի Վալենտենա Ռուայեին 6:4, 7:6 (8:6) հաշվով։
1/8 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի ԱՄՆ-ի 24-ամյա ներկայացուցիչ Ջենսոն Բրուքսբիի հետ։
Օգոստոսի 8-ին Խաչանովը պարտվել էր Տորոնտոյի մրցաշարի վճռական խաղում։






































