Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (աշխարհի 20-րդ ռակետ) դուրս է եկել «Ուիմբլդոն 2025»-ի քառորդ եզրափակիչ։
Չորրորդ շրջանի խաղում նա վստահ հաղթանակ է տարել լեհ թենիսիստ Կամիլ Մայխշակի (ATP վարկանիշում 109-րդ տեղ) նկատմամբ՝ 6:4, 6:2, 6:3 հաշվով, հաղորդում է Wimbledon.com-ը։
Պայքարը տևել է 1 ժամ, 47 րոպե։ Խաչանովը 10 էյս է կատարել, որևէ կրկնակի սխալ չի թույլ տվել և իրացրել է 10 բրեյք-փոյնթից 6-ը։
Հաջորդ փուլում Խաչանովը կխաղա ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դեմ, ով նախորդ փուլում հաղթել էր ավստրալացի Ջորդան Թոմփսոնին։ Հաղթանակի դեպքում Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ կհասնի «Մեծ սաղավարտի» կիսաեզրափակիչ։
Խաղին տրիբունաներից հետևում էր թենիսիստի հայրը՝ Աբգար Խաչանովը, որը մասնագիտությամբ բժիշկ է և նախկինում զբաղվել է վոլեյբոլով։
Մրցապայքարից հետո Խաչանովը Championat.com-ի թղթակցի հետ կիսվել է տպավորություններով՝ նշելով, որ գոհ է իր խաղից։
«Բացարձակ անկեղծությամբ կարող եմ ասել՝ հիանալի թենիս եմ խաղացել, առնվազն՝ իմ տեսանկյունից։ 2023 թվականի խոտածածկ մրցաշրջանը բաց թողեցի վնասվածքի պատճառով և այն ժամանակ մտածում էի՝ գուցե էլ երբեք չվերադառնամ խոտի վրա խաղալու։ Բայց այս տարի ամեն ինչ այլ է։ Ես կրկին վայելում եմ խաղը։ Անսահման երջանիկ եմ, որ վերադարձել եմ լավագույն ութնյակ և, իհարկե, ուզում եմ ևս մեկ քայլ առաջ գնալ»,- ասել է թենիսիստը:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է...
Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի...
Հրաձիգ Աիդա Ազատյանը հռչակվել է աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ...
Ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Հայաստանը առաջնությանը կներկայանա հետևյալ կազմերով․...
Հայ հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է Տալլինում կայացած շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մրցումների...
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ներկայումս մարզչական գործունեություն ծավալող Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ․ Championat.com-ի փոխանցմամբ՝ հայտնել է...

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...
Read moreDetailsՀայաստանի առևտրային բանկերը հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,32 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news