Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:31

Կիվուն Մխիթարյանին «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստներից է համարել

Կիվուն Մխիթարյանին «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստներից է համարել

«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին համարում է «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Միլանյան ակումբի գլխավոր մարզիչը հայ կիսապաշտպանին առանձնացրել է «Նապոլիի» դեմ սերիա Ա-ի 3-րդ տուրի հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։

Պատասխանելով «Ինտերի» անգլիացի նորեկների՝ թիմին հարմարվելու մասին հարցին՝ Կիվուն նշել է, որ իրեն նույնքան հետաքրքրում են Կառլոս Աուգուստոն, Մխիթարյանը և այն ֆուտբոլիստները, որոնք տարիներ շարունակ թիմի առանցքային անդամներն են։

«Ձեզ հետաքրքրում են Սթոունզն ու Ջոնսը, իսկ ինձ նույնքան հետաքրքրում են Աուգուստոն, Մխիթարյանը և նրանք, ովքեր տարիներ շարունակ թիմի առանցքային մասն են կազմում՝ այն ամենով, ինչ ամեն օր ցույց են տալիս»,- ասել է Կիվուն։

Մարզիչը հավելել է, որ թիմի նորեկներ Սթոունզն ու Ջոնսը լավ են աշխատում և մրցաշրջանի ընթացքում իրենց ներդրումը կունենան թիմի խաղում։

Մխիթարյանն «Ինտերին» միացել էր 2022 թվականին։ Միլանյան ակումբի կազմում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի գավաթը և երկու անգամ՝ Սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+