• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 20:58
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ես դատվեցի որպես հայ՝ չնայած իմ անմեղությանը». Ադրբեջանից վերադարձած Գևորգ Սուջյանը խոսել է իր գերության մասին

Հասարակություն,
26 Հունվար 2026 00:47
ShareShareShare
«Ես դատվեցի որպես հայ՝ չնայած իմ անմեղությանը». Ադրբեջանից վերադարձած Գևորգ Սուջյանը խոսել է իր գերության մասին
telegram

Ադրբեջանական գերությունից հունվարի 14-ին Դավիթ Դավթյանի, Վիգեն Էուլջեքջյանի և Վագիֆ Խաչատրյանի հետ վերադարձած Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել իր հնգամյա անազատության և Բաքվի կողմից իրականացված հայերի դեմ «դատավարությունների» մասին։ 

Նրա գնահատմամբ՝ իր նկատմամբ իրականացված գործընթացները զուրկ էին իրավական հիմքից, և իրեն դատել են բացառապես որպես հայ և թշնամի։

Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելու հաջորդ օրը՝ դեպի Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս:

Ադրբեջանում երկու հայերն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ «զենքի ապօրինի պահման» և «լրտեսության» շինծու մեղադրանքներով:

Հոգեբանական ճնշումներ և ապօրինի դատավարություն

Սուջյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանում իր իրավունքները որևէ կերպ պաշտպանված չէին, իսկ ամբողջ «դատավարական գործընթացը» կրել է ձևական և ապօրինի բնույթ։ Նա նշել է, որ գերի ընկնելուց հետո իրեն հիմնականում պահել են խցում, որտեղից դուրս է եկել միայն «դատավարության» ժամանակ։

«Աչքերս կապած տարել են դատարան, դատարանում իրենք իրենց խոսքն ասել են, հաշվի չեն առել ընդհանրապես մեր խոսքը, բերել, գցել են խուց, հետո նորից դատարան, պատժաչափը տվել են, բերել են հետ խուց»,- ասել է Սուջյանը։

Նրա խոսքով՝ չնայած իրեն տրամադրվել է պետական փաստաբան, սակայն հենց ադրբեջանցիներն են խոստովանել, որ գիտեն նրա անմեղության մասին, բայց չեն կարող ազատ արձակել։

Սուջյանը պահանջել է ներկայացնել իր մեղքն ապացուցող փաստեր՝ հայտարարելով, որ պատրաստ է կրել ցանկացած պատիժ, եթե մեղքն ապացուցվի, սակայն նրան պատասխանել են, որ պետք է մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ «միջպետական հարցերը չեն լուծվել»։

«Ասել եմ՝ եկեք մի փաստ ցույց տվեք, ապացուցեք իմ մեղքը, ես տղամարդ եմ՝ կկրեմ իմ պատիժն առանց որևէ ձայն հանելու, կնստեմ 19 տարի։ Ասում են՝ դու մեղք չունես, բայց պետք է մնաս, որ ձեր պետության հետ հարցերը լուծենք։ Իմ կյանքից ու առողջությունից է գնացել այդ 5 տարի 2 ամիս 3 օրը։ Ոչ մեկ չի պատկերացնում՝ ինչ տանջանք է»,- պատմել է Սուջյանը։

Նա նշել է, որ փաստաբանին տեսել է միայն դատարանում՝ մինչև դատավարության ավարտը։

Սուջյանի խոսքով՝ նա գերության շրջանում սեփական գիրքն է գրել։ Այդ գիրքը Սուջյանը փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով փոխանցել Հայաստան, սակայն այնտեղից հայտնել են, որ ձեռագիրը նախ պետք է տրամադրել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությանը՝ ստուգման համար, և միայն դրանից հետո հնարավոր կլինի թույլատրել ուղարկումը։ Նա փոխանցել է գիրքը, բայց այն իրեն չեն վերադարձրել։ Սուջյանը խոստացել է ՀՀ-ում գրել գիրքը և տեղեկացրել է, որ գրքի հիման վրա նկարահանվելու է ֆիլմ՝ «Կյանքի և մահվան խաչմերուկը» խորագրով։

Նա նաև անդրադարձել է գերության ընթացքում կիրառված հոգեբանական ճնշումներին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պարբերաբար փորձել է կոտրել գերիների կամքը։ Ըստ Սուջյանի՝ նրանց համակարգված կերպով ներշնչել են, թե իբր Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց վերադարձնելու համար և չի հոգում իր քաղաքացիների մասին։

«Երբ լսում ես, որ ասում են՝ պետությունը չի մտածում ձեր մասին, ձեր վրա թքած ունեն... այդպիսի քարոզչություն էին տանում, ու մենք հոգեպես կոտրվենք։ Մտածում էինք, որ էլ այնտեղից դուրս չենք գալու, որ չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ, ո՞նց ենք շարունակելու այսպես ապրել, ահավոր դժվար էր»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ընտանիքի հետ կապի բացակայությունն ամենածանր փորձություններից մեկն էր:

Վերադարձած հայրենակիցն առանձնահատուկ անդրադարձել է Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործերին, որոնց հետ նա գտնվել է նույն բանտում։ Նրանք գերեվարվել էին 2020 թվականի հոկտեմբերին և, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ըստ որի բոլոր գերիները պետք է վերադարձվեին, մինչ օրս մնում են ադրբեջանական բանտերում՝ դատապարտված 20 տարվա ազատազրկման։

Խաղաղությունը Բաքվի հետ անհնար է մինչև բոլոր գերիների վերադարձը

Սուջյանի համոզմամբ՝ Ադրբեջանի հետ հաշտություն հնարավոր չէ, քանի դեռ այնտեղ կան հայ գերիներ։

«Հիմա եթե Ադրբեջանը խոսում է հաշտությունից, քանի դեռ մեր զավակները գտնվում են թշնամու ձեռքում, ես չեմ կարող նրա ձեռքը սեղմել»,- ասել է նա։

Իր խոսքում Սուջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ իր ընտանիքին աջակցելու համար։ Նա նաև հավելել է, որ վարչապետը զանգահարել է իրեն, և նրանք շուտով հանդիպում են ունենալու:

Սուջյանի բնորոշմամբ՝ գերության մեջ անցկացրած օրերը շատ դաժան էին, սակայն իրեն հաջողվել է դիմանալ այդ փորձությանը։ Նա նշել է, որ չի կարող անկեղծ համարել Ադրբեջանի կողմից հնչող «հաշտեցման» մասին հայտարարությունները, քանի դեռ հայ գերիները շարունակում են մնալ այնտեղ՝ որպես ճնշման և վրեժխնդրության գործիք։

Սուջյանը կոչ է արել հասարակությանը լինել միասնական և սատարել Ադրբեջանում պահվող բոլոր գերիների վերադարձին՝ անկախ անձնական վերաբերմունքից կամ քաղաքական հայացքներից։ Նա հայտարարել է, որ անկախ կրած տառապանքներից՝ շարունակելու է պայքարել գերիների ազատ արձակման համար։

Կարդացեք նաև՝

Վիգեն Էուլջեքջյանը երջանիկ է, սակայն առողջական խնդիրներ ունի, չի կարողանում նորմալ քնել. Լինդա Էուլջեքջյան. ԶԼՄ

telegram
Tags: ԱդրբեջանգերիԳևորգ Սուջյան

Հարակից հրապարակումներ

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49

Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ և մեկ շաբաթ ժամանակ են տվել ՀՀ իշխանություններին՝ իրենց որդիների...

В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49

Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են...

Load More
Xosum
  • Լուրեր
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ
Սփյուռք

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12

Իրանի Մակու քաղաքի մոտ գտնվող Սուրբ Թադեի վանքում տեղի է ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ, հայտնել է...

Read moreDetails
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ
Իրավունք

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

«Սրբազան շարժման» մասնակիցների վերաբերյալ քրեական գործը կարող է կարճվել ՄԱԿ-ի հակաահաբեկչության հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլի սպասվող եզրակացությունից հետո, հայտնել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ