Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հարցաքննությունը կրել է ձևական բնույթ, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանը հավելել է, որ հարցաքննությունն ընդամենը ցուցադրական հետևանք էր դեկտեմբերի 2-ի դատական նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցի։ Նա լրացուցիչ այլ տեղեկություններ չի հայտնել։
Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ Շահրամանյանը հարցաքննության է հրավիրվել Բագրատ աքրեպիսկոպոս Գալստանյանի գործով։





































