• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 08:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Հայերի՝ Արցախում մնալու որոշումը կհանգեցներ ցեղասպանության». Երևանում Շվեյցարիայի խորհրդարանին ուղղված կոչով ակցիա է անցկացվել

Աշխարհում, Արցախ, Հասարակություն,
13 Մարտ 2025 19:58
ShareShareShare
telegram

Երևանում ակցիա է տեղի ունեցել, որում կոչ է արվել Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատին հավանություն տալ արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցի շուրջ քննարկումներ սկսելու մասին բանաձևին: Ակցիայի ուղիղ հեռարձակումն իրականացվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն Armenia Today-ին հայտնել է, որ եթե հայերը մնային Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում, ցեղասպանություն տեղի կունենար։ Այսպես է նա մեկնաբանել արցախցիների համեմատությունը Սիրիայի ալավիների հետ, որոնք այժմ կառավարական ուժերի կողմից զանգվածային հաշվեհարդարների են ենթարկվում։

«Արցախն իրենց պետք էր առանց հայերի, առանց բնիկ բնակչության։ Եվ դա իրենք արել են բլոկադայով, հայատյացության քարոզչությամբ, հոգեբանական տեռորով, ագրեսիաներով, քաղաքացիական անձանց ու օբյեկտների թիրախավորմամբ, տոտալ անորոշության ձևավորմամբ և այլն։ Իսկ եթե մենք՝ արցախցիներս, մնայինք այնտեղ, ռիսկը շատ մեծ էր, որ կարող էր նաև մասսայական արյունահեղություն ու բառի բուն իմաստով ցեղասպանություն տեղի ունենար, քանի որ այդ դեպքում ադրբեջանցիները կրկին կազատվեին հայերից՝ արդեն զանգվածային ոչնչացման մեթոդներ կիրառելով»,- ասել է Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ Սիրայում կիրառվում է նույն թուրքական ձեռագիրը, որը կիրառվել է տարբեր տեղերում։

«Սիրիայում անպաշտպան էթնիկ և քրիստոնեական փոքրամասնությունը պայքարում է իր իրավունքների, իր հայրենիքում մնալու համար, բայց իրենց պայքարը հատկապես թուրքական ծավալապաշտապան նկրտումների դեմ է։ Թուրքիայի հովանու ներքո գործող հանցագործ ստորաբաժանումները ցեղասպանական մեթոդաբանություն կիրառեցին և ֆիզիկական ոչնչացման գործիքակազմով մի կողմից ազատվեցին հազարավոր քաղաքացիական, զինվորական անձանցից, մյուս կողմից՝ այնպիսի ահաբեկչություն սերմանեցին, որ կարող է մասսայական, միգուցե նաև ամբողջական տեղահանում հրահրել այդ բնակչության շրջանում»,- շեշտել է Բեգլարյանը։

Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը նշել է, որ եթե մարտի 18-ին Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատը դրական որոշում կայացնի, երկրի կառավարությունը պարտավոր կլինի լսումներ կազմակերպել, որոնք լայն արձագանք կառաջացնեն, և Արցախի հարցը կվերադարձնեն լայն քննարկումների դաշտ: Լսումները պետք է տեղի ունենան հարցի բարձրացումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, որոնցից երեքն արդեն անցել են, ուստի ակնկալվում է, որ դրանք կսկսվեն ամռանը: Բաղունցը նաև մեկնաբանել է հայերի՝ Արցախ վերադառնալու հավանականությունը և նշել, որ վաղ թե ուշ կստեղծվեն աշխարհաքաղաքական այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում դա հնարավոր կլինի:

«Տարբեր հարցեր տարբեր ժամանակահատվածում ստանում են տարբեր գնահատականներ, լուծումներ։ Եթե ընդունենք, որ ինչ-որ չափով այսօր անհնար է կոնկրետ խոսել վերադարձի մասին՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակը, ադրբեջանական կողմի դիրքորոշումը, որին սատար է կանգնում հզոր Թուրքիան, այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ մեր համախմբված ջանքերի շնորհիվ կպահպանենք հույսը, հնարավորությունը և մի քիչ ավելի բարենպաստ պայմաններում կիրականացնենք այն։ Խոսքը և՛ տարածաշրջանային իրավիճակի մասին է, և՛ գերտերությունների դիրքորոշման  մասին է, կարծում եմ՝ շուտ կամ ուշ կստեղծվի մի իրավիճակ, որ պահանջված կլինի արդարության մեխանիզմների գործադրումը, որպեսզի միջազգային նորմերը պահպանվեն, իրականացվեն միջազգային պահանջները։ Մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումներին և, հուսով եմ, կկարողանանք օգտագործել համապատասխան բարենպաստ պայմանները, որպեսզի իրականացվի մեր երազանքը՝ հավաքական վերադարձը մեր պատմական հայրենիք»,- մանրամասնել է Բաղունցը։

Նա շեշտել է, որ տարբեր ուժեր ինչպես դրսում, այնպես էլ Հայաստանում, փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Արցախի հարցը փակված է և այլևս գոյություն չունի:

«Մենք դրան մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում»,- ընդգծել է նա և հավելել, որ Արցախի խորհրդարանը պայքարել է և շարունակելու է պայքարել իր ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի համար։ 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն, իր հերթին, նշել է, որ Շվեյցարիայի Ստորին պալատի կողմից 2024 թվականի դեկտեմբերին ընդունված բանաձևը «հույսի և լույսի շող» է հայերի համար։ Նա կոչ է արել Վերին պալատին ևս հավատարիմ մնալ մարդու իրավունքների և մարդասիրության գաղափարներին և գրավել պատմության ճիշտ կողմը:

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխության դեպքում գերիներին ազատ արձակելու հարցը շատ արագ դուրս կգա միջազգային հարթակների օրակարգ։ Նա նշել է, որ շատ բան կախված է պետական կառույցներից և կան ուղիներ, որոնցով կարելի է աշխատել, որպեսզի թույլ չտան Արցախի հարցի փակումը:

Հակոբյանը մեկնաբանել է գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին Եվրախորհրդարանի բանաձևը և հիշեցրել, որ այն անօգուտ է, եթե չի ուղեկցվում Բաքվի դեմ պատժամիջոցներով և ճնշման այլ միջոցներով:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ 

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։ 

2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հավանություն էր տվել բանաձևին, որով երկրի կառավարությանը կոչ էր արվում կազմակերպել խաղաղության միջազգային համաժողով՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքները։ Բանաձևն ավելի վաղ՝ հոկտեմբերին, ընդունվել էր Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։

telegram
Tags: Երևանում ակցիաՀայ գերիներՇվեյցարիայի խորհրդարան

Հարակից հրապարակումներ

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Երևանում...

Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17

Միջնորդները Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն,...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30

Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...

Load More
Xosum
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Երևանում...

Read moreDetails
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը
Զինված ուժեր

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ