Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգը, բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության առաջմղումը և տնտեսական կապերի ամրապնդումը, նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ին Բաքուն արգելել է հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով, իսկ հետագայում այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրել։ Հուլիսի 26-ին 19 բեռնատարներով 361 տոննա մարդասիրական օգնություն Երևանից մեկնել է Լեռնային Ղարաբաղ, սակայն Բաքուն արգելել է նրանց մուտքը միջանցքով։
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը կազմել է 3526, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։ «Մարտի 2-ին ռազմական...






































