Ստամբուլում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ քաղաքի փողոցներում բախումներ են սկսվել ոստիկանության հետ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Դժգոհության պատճառն իշխանությունների գործողություններն են ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության դեմ։ Դատարանը պաշտոնանկ է արել նրա մի շարք ղեկավարների, իսկ քաղաքի վեց թաղամասում հանրահավաքներ անցկացնելն արգելվել է:
Նախորդ օրն ընդդիմությունն իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ: Ոստիկանությունը փակել էր շենքի մուտքերը: Ցուցարարները փորձել էին ճեղքել ոստիկանական պատնեշները, ինչի հետևանքով տեղի էին ունեցել բախումներ:
Գարնանը Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր էին տեղի ունեցել, որոնք կապված էին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության և քրեական գործի հետ, որը պետք է դառնար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականի ընտրություններում:






































