Ապրիլի 25-ին սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով):
ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզում հրազենային վնասվածքից սահմանապահ զորքերի զինծառայող էր մահացալ։